Փարաջանովի կերպարվեստը թեմայով զրուցում են «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ արվեստի համադրող, արվեստաբան Արմեն Եսայանցն ու արվեստաբան Լիզա Շիրինյանը։
🔹 Կերպարվեստը Փարաջանովի ստեղծագործական կյանքում,
🔹 Փարաջանովի կոլաժների մասին,
🔹 Վիդեոարտ և «Նռան գույնը». զուգահեռներ,
🔹 Որտեղի՞ց է գալիս կոլաժի հանդեպ Փարաջանովի հետաքրքրությունը,
🔹 Ինչպե՞ս է սահմանվում կոլաժը արվեստում,
🔹 Ի՞նչ տեղ ունի Փարաջանովի կերպարվեստը համաշխարհային արվեստում,
🔹 Փարաջանովի բանտային արվեստը,
🔹 Կոլաժն իբրև խտացված կինո,
🔹 Փարաջանովի հոր մասնագիտության ազդեցությունը առարկաների հանդեպ իր վերաբերմունքի վրա,
🔹 Ինչպե՞ս է Փարաջանովի արվեստի ժառանգությունը հասել Հայաստան։
Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:
Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։