Play Video
Արվեստագետի ճակատագիրը ԽՍՀՄ-ում

Արվեստագետի ճակատագիրը ԽՍՀՄ-ում և Սերգեյ Փարաջանովը

«Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս կինոռեժիսոր, կինոյի տեսաբան Դավիթ Ստեփանյանը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ․

🔹 Արվեստագետի ճակատագիրը Խորհրդային միության տարբեր շրջաններում,
🔹 Մշակութային գործիչը հանրային պատկերացումներում,
🔹 Կինոյի դերը Խորհրդային միությունում,
🔹 Ինչո՞ւ են բռնապետերը վախենում արվեստագետներից,
🔹 Խորհրդային գաղափարախոսությանը հակադրվող հայ արվեստագետների մասին,
🔹 Փարաջանովի կինոն քաղաքական իրավիճակների փոփոխություններում,
🔹 1970-ականներին ԽՍՀՄ-ում կինոյի նահանջի մասին,
🔹 Փարաջանովի բանտարկության պատճառները,
🔹 Խորհրդային կյանքի և քաղաքացու վերաբերյալ կարծրատիպերի մասին,
🔹 Բանտից ազատվելուց հետո ինչո՞ւ Հայաստանում Փարաջանովին ֆիլմ նկարահանելու հնարավորություն չընձեռվեց,
🔹 Մարտիրոս Սարյանը և «Նռան գույնը»:

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search