Play Video
Փարաջանովի «թատրոնը» | Փարաջանովը և մենք

Փարաջանովի «թատրոնը»

«Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս կինոռեժիսոր Ռոման Բալայանը զրուցում են հետևյալ հարցերի շուրջ․

🔹Փարաջանովի «թատրոնը» ասելիս ի՞նչ նկատի ունենք:
🔹Փարաջանովի մասին Սերժ Ավետիքյանի և այլ ֆիլմերի վերաբերյալ:
🔹Փարաջանովի տարերայնությունն ու իր ֆիլմերի հակադրությունը։
🔹ԽՍՀՄ-ում Փարաջանովի թիրախավորման պատճառները:
🔹Ականատեսների հուշերը Փարաջանովի մասին։
🔹Ռոման Բալայանի և Սերգեյ Փարաջանովի ծանոթությունը։
🔹Բազմամարդ նկարահանման հրապարակն իբրև անձնական տարածք:

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search