Play Video
Զանգեզուր | Եվ բառերի համար քո մարմարյա

Զանգեզուր ֆիլմը Եվ բառերի համար քո մարմարյա ֆիլմաշարի երկրորդ մասն է։

Ֆիլմաշարը բաղկացած է չորս մասից և նվիրված է Ա․ Բակունցի 125-ամյակին։ Այն պատմում է գրողի բեղուն ու բազմազան գործունեության, նրա կյանքի այնպիսի դրվագների մասին, որոնք այնքան էլ հայտնի չեն լայն հանրությանը։ ֆիլմում փորձ է արվում անցնել Բակունցի անցած ճանապարհներով, բացահայտել ու հասկանալ հերոսների կամ տեղանքների ընտրությունը, դրանց մեկնաբանությունը ստեղծագործություններում և կապը նրա ողբերգական ճակատագրի հետ։

Զանգեզուր մասը ներառում է Բակունցի՝ Զանգեզուր գավառում գյուղատնտես և ուսուցիչ աշխատած տարիները, նրա հողաչափական գործունեությունը։

Նկարահանուման վայրեր՝ Կապան, Վահանավանք, Լոր և Բղենո-Նորավանք։

Ֆիլմաշարը նկարահանվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հեղինակ և ռեժիսոր՝ Րաֆֆի Մովսիսյան
Նախագծի ղեկավար և սցենարի հեղինակ՝ Սարգիս Հովսեփյան
Օպերատորներ՝ Աշոտ Բոյաջյան, Երվանդ Ղամբարյան
Դրոնի օպերատոր՝ Երվանդ Ղամբարյան
Հնչյունային օպերատոր՝ Կայ Խաչատրյան
Մոնտաժի ռեժիսոր՝ Արեն Ոսկանյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Գեմաֆին Գասպարյան
Խմբագիր՝ Վահե Բուդումյան

Ֆիլմում ընթերցվել են հատվածներ Բակունցի «Ծիրանի տափ» ստեղծագործություններից։

Ֆիլմում հնչում է «Խորհուրդ խորին». հատված Կոմիտաս Վարդապետի Սբ. Պատարագից
(«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Մենակատար՝ Արամո Մամիկոնյան
Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)

Հնչող երաժշտություն՝ Ամալյա Բայբուրթյան, Օրորոցային Լուսինեի համար

Ֆիլմի մյուս մասերը

Դիտեք նաև՝

Search