Պորտուգալիայի աֆրիկյան գաղութներից մեկում լեյտենանտ Կաբրիտան զինակիցներին ներկայացնում է հայրենիքի ցավալի պարտություննեի և անհաջողությունների պատմությունը։ Խոսքը վիզուալիզացվում է։ Ամեն անգամ վկայելով պատերազմի անհեթեթությունը՝ գործողությունը ցատկում է ժամանակաշրջանից ժամանակաշրջան։ Զինվորները, ասես վերածվելով դերասանների, ստանձնում են պատմական դեմքերի դերերը։
Նմանատիպ չինական արկղիկը լավագույնս է բնութագրում պորտուգալացի ռեժիսոր Մանուել դի Օլիվեյրայի մեթոդը։ Նրա ֆիլմագրության առանցքային գաղափարներից մեկը կինոյի, թատրոնի և իրական պատմության փոխազդեցությունն է։
Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։