Play Video
5. Ձայնը Փարաջանովի կինոյում | Փարաջանովը և մենք

Ձայնը Փարաջանովի կինոյում

«Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը զրուցում են հետևյալ թեմաների շուրջ․

🔹Երաժշտությունը կինոյում. ե՞րբ է խանգարում և ե՞րբօգնում։
🔹 Փարաջանովի մոտեցումը ձայնին և երաժշտությանը կինոյում ի՞նչ առանձնահատկություններ ունի, և ի՞նչ էվոլյուցիա է ապրել երաժշտության ու պատկերի համադրությունը։
🔹Տեմբրը՝ որպես խորհրդանիշ։
🔹Ձայնը «Նռան գույնը» ֆիլմում։
🔹Ձայնը՝ որպես ֆիլմի և գեղանկարչության տարբերակիչ։
🔹 Երաժշտությունը և դերասանական խաղը «Աշուղ ղարիբ» ֆիլմում։
🔹Ձայնը տեսիլքում։
🔹 Սայաթ-Նովայի թեման՝ սոցռեալիզմի համատեքստում։
🔹«Նռան գույնը» երաժշտության առումով է՞լ էր բեկումնային։
🔹Ձայնը և պատկերը «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմում։

Պատմում է Տիգրան Մանսուրյանը


🔹Տիգրան Մանսուրյանի և Սերգեյ Փարաջանովի առաջին հանդիպումը։
🔹 Փարաջանովը «Նռան գույնը» պատմելիս։
🔹 Փարաջանովի տունը Կիևում։
🔹Տիգրան Մանսուրյանի նշանակությունը «Նռան գույնը» ֆիլմում։
🔹Ինչպե՞ս է Էդվարդ Միրզոյանը Տիգրան Մանսուրյանին համոզում, որ Մանսուրյանը լինի «Նռան գույն»-ի կոմպոզիտորը։
🔹Էլեկտրոնային երաժշտություն և կոնկրետ երաժշտություն. Պիեռ Շեֆեր և Պիեռ Անրի։
🔹 «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը գրելու գործընթացը։
🔹Ինչպե՞ս չափել կոմպոզիտորի դերն ու աշխատանքի սահմանը «Նռան գույնը» ֆիլմում։
🔹 «Նռան գույն»-ի երաժշտությունն ազդե՞լ է Տիգրան Մանսուրյանի և ուրիշ հայ հեղինակների երաժշտությունների վրա։
🔹Nicolás Jaar- ի՝ «Նռան գույն»-ին նվիրված «Pomegranates» ալբոմը։
🔹Տեխնիկական և հոգևոր առաջընթացների մասին։
🔹 Ի՞նչ գործառույթ էր վերապահված երաժշտությանը «Նռան գույնը» ֆիլմում, և ի՞նչ՝ այլ ֆիլմերում։
🔹 Տիգրան Մանսուրյանի՝ Կոմիտասի մշակումների դեմ գրված հոդվածը և «Նռան գույն»-ի երաժշտությունը։
🔹Ի՞նչ մասնակցություն ունեին Յուրի Հարությունյանն ու Յուրի Սայադյանը «Նռան գույնը» ձայնաշարի ստեղծման գործում:
🔹Տիգրան Մանսուրյանի և Սերգեյ Փարաջանովի առաջին հանդիպումը։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոս կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը։

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search