🔹Որքանո՞վ է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքաղի գաղտնիքը» վեպը տեղավորվում ֆենթըզի ժանրի մեջ։
🔹Ո՞վ է «Վիշապաքաղի գաղտնիքը» վեպի հիմնական ընթերցողը։
🔹Ինչո՞վ կարող է գիրքը գրավել ներկայիս պատանի ընթերցողներին։
🔹Ինչպիսի՞ն է վեպի լեզուն։
🔹Ի՞նչ դեր ունի ֆենթըզի գրականությունը երեխաների երևակայության զարգացման համար, և ինչպե՞ս են ֆենթըզի գրականություն ստեղծողները խրախուսվում տարբեր երկրներում։
«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքաղի գաղտնիքը» վեպի շուրջ զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Աշոտ Ստեփանյանն ու Անուշ Սարգսյանը։
«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։