Play Video
Փարաջանովի սոցռեալիզմը | Փարաջանովը և մենք

Փարաջանովի սոցռեալիզմը

🔹Անդրադարձ Կաննի կինոփառատոնին։
🔹Ի՞նչ է կինոգիտական վերլուծությունը, և ո՞վ է կինոգետը։
🔹Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի մասին։
🔹Ինչպե՞ս է սահմանվում սոցռեալիզմը, և արդյո՞ք տարբեր են սոցռեալիզմի ներկայիս ընկալումները խորհրդային ընկալումներից։
🔹Դեյնեկայի «Բեյսբոլ» աշխատանքը` սոցռեալիզմի համատեքստում։
🔹Սոցռեալիստական քարոզչություն և սոցարտ։
🔹Արվեստագետի և ֆինանսավորողի հակադրությունը։
🔹Ինչպե՞ս էր Փարաջանովը տեղավորվում ԽՍՀՄ գաղափարախոսության մեջ։
🔹Արդյո՞ք կար հակասություն սոցռեալիզմի և արվեստագետի անհատական ոճի միջև։
🔹Փարաջանովը և ազգագրությունը։
🔹Սոցռեալիզմի դրսևորումները ԽՍՀՄ տարբեր ղեկավարների օրոք։
🔹Ինչպե՞ս էր սոցռեալիզմը դրսևորվում Փարաջանովի ֆիլմերում. երգիծանք և գրոտեսկ։
🔹Կա՞ր հակասություն Փարաջանովի կյանքի, խառնվածքի և նկարած ֆիլմերի միջև։
🔹Փարաջանովյան ոճը «Ծաղիկը քարի վրա» ֆիլմում։
🔹Դովժենկոյի ազդեցությունը Փարաջանովի վրա։
🔹Ինչո՞ւ ռեժիսորը ազատ չէ։
🔹Որքանո՞վ էր իրատեսական լինել ազատ խորհրդային համակարգում։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ կինոգետ Կարեն Ավետիսյանն ու մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը։

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search