Աննա Պողիկյան
🔹Ինչպե՞ս է քաղաքագիտական կրթությունն ազդել Աննա Պողիկյանի արվեստի վրա։
🔹Ի՞նչ յուրահատկություններ ունի նրա մոտեցումը արվեստին։
🔹Ի՞նչ նյութեր են օգտագործվում Պողիկյանի արվեստում։
🔹Ի՞նչ հաջողություններ է նա գրանցել արվեստի բնագավառում։
Նաիրի Բաղրամյան
🔹Ո՞վ է Նաիրի Բաղրամյանը, ի՞նչ ծագում ունի, որտե՞ղ է մեծացել։
🔹Ինչպիսի՞ն են նրա աշխատանքները տարածության մեջ։
🔹Ի՞նչ նշանավոր թանգարաններում է ցուցադրվել նա։
Կերոլ Փելիգեան
🔹Որտե՞ղ է ապրել և գործունեություն ծավալել արվեստագետը։
🔹Ի՞նչ թեմաների է անդրադարձել իր արվեստում։
🔹Ինչպե՞ս է հայկականությունն արտահայտվել իր գործերում։
🔹Ի՞նչ նյութեր էր օգտագործում նա աշխատելիս։
Նինա Խաչադուրեան
🔹Ի՞նչ արմատներ ունի Նինա Խաչադուրեանը, և ինչպե՞ս է իր ծագումն արտահայտվել Նինայի արվեստում։
🔹Ինչպե՞ս էր Նինա Խաչադուրեանը գրքերի դասավորությունը փոխելով արվեստի գործեր ստեղծում։
🔹Բնությունը ի՞նչ տեղ և դեր ունի հեղինակի արվեստում։
Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի նոր եթերաշրջանի հերթական թողարկմանը քննարկում են արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը։