🔹Ի՞նչ կառուցվածք ունի Հովիկ Աֆյանի «Ծովից ծով» վեպը։
🔹Ինչպիսի՞ն է Սև մարդու կերպարը։
🔹Կյանքի իմաստի վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշում ունի հեղինակը։
🔹Վեպում ի՞նչ է խորհրդանշում ծովը։
🔹Զուգահեռներ «Ծովից ծով»-ի և Հովիկ Աֆյանի մյուս՝ «ժողովրդի հայրերը» վեպի միջև։
«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Հովիկ Աֆյանի «Ծովից ծով» վեպի շուրջ զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Մհեր Իսրայելյանն ու Աշոտ Ստեփանյանը։
«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։