Կինոն բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի քաղաքական դիրքորոշման ու ակտիվիստական գործունեության անբաժանելի մասն է։ Գաղափարները երբեք չեն քողարկվում, խնդիրները բարձրաձայնվում են հրապարակայնորեն՝ ասես խոսափողի միջոցով։ Վերաբերմունքը պետության ու անհատի, հարուստների ու աղքատների հակամարտությանը միշտ արտահայտվում է ուղիղ կերպով․ անգամ հազվադեպ հանդիպող սիմվոլիզմը հստակ է և դյուրըմբռնելի։
Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։