Play Video
6․Մհեր Իսրայելյան | Քաղցր սուտ կամ դառը գաթա | ԳրքՕդ

🔹Ի՞նչն է պատմվածքներին միմյանց հետ կապող հիմնական օղակը։
🔹Ո՞րն է հեղինակի ոճական առանձնահատկությունը։
🔹Ինչպիսի՞ն է գրքի կառուցվածքը։
🔹Ինչպիսի՞ն է հեղինակի լեզուն։
🔹Ո՞ր ճիշտն է հեղինակը փորձում փրկել գրականության միջոցով։
🔹Զուգահեռներ «Հեղաշրջման գիրքը» պատմվածքի և Օրուելի «Անասնաֆերմա» վիպակի միջև։

«ԳրքՕ՜դ» հաղորդաշարի հերթական թողարկմանը Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուի շուրջ զրուցում են Վարդան Սմբատյանը, Մարի Մելիքյանը և արձակագիրներ Անուշ Սարգսյանն ու Նորայր Սարգսյանը։

«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search