Play Video
Փարաջանովի կինոյի պոետիկան | Փարաջանովը և մենք

Փարաջանովի կինոյի պոետիկան

🔹 Ի՞նչ է պոետիկան, պոետիկ կինո և կինոյի պոետիկա․ ինչպե՞ս տարբերակել
🔹 Ի՞նչ բովանդակային փոփոխություններ է կրել «պոետիկա» եզրույթը 20-րդ դարում,
🔹 Կա՞ պոեզիա հասկանալու ընդհանրական ձև,
🔹 Ի՞նչ ենք հասկանում «Փարաջանովի պոետիկա» ասելով,
🔹 Որո՞նք էին Փարաջանովի ստեղծագործական փուլերի առանձնահատկությունները,
🔹Ստեղծագործական լեզու vs մարդկային լեզու,
🔹 Ինչո՞ւ է «Նռան գույնը» կինո, այլ ոչ կոլաժների սլայդաշար,
🔹 Ինչպե՞ս տարբերել Փարաջանովի ոճը և պոետիկան,
🔹 Ո՞րն է «Նռան գույնը» ֆիլմի հիմքը, և որքանո՞վ է այն պայմանավորել ֆիլմի ոճը,
🔹 Սայաթ-Նովայի կերպարը և Փարաջանովը. զուգահեռներ,
🔹«Նռան գույնը» փոխե՞ց Փարաջանովի ֆիլմերի պոետիկան,
🔹 Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքի և Փարաջանովի «Նռան գույնի» պոետիկաները։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ անիմացիոն կինոյի ռեժիսոր, նկարիչ Նաիրա Մուրադյանն ու բանաստեղծ Կարեն Անտաշյանը։

Փարաջանովին վիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search