🔹Որտե՞ղ և պատմական ո՞ր ժամանակահատվածում է ծնվել Անսելմ Քիֆերը։
🔹Ինչպիսի՞ն էր այն միջավայրը, որտեղ ձևավորվում էր նա որպես արվեստագետ։
🔹Ինչպե՞ս են փիլիսոփայությունը, միֆականությունը և կրոնն ազդել Քիֆերի ստեղծագործությունների վրա։
🔹Ինչպե՞ս էր նա օգտագործում նացիստական գաղափարախոսության որոշ խորհրդանիշներ իր արվեստում։
🔹Անսելմ Քիֆեր և Պաուլ Ցելան. ի՞նչ առնչակցություններ կան Քիֆերի գործերի և ռումինացի հայտնի բանաստեղծի միջև։
Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի նոր եթերաշրջանի հերթական թողարկմանը քննարկում են արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա Շիրինյանը։