Play Video
2. Ցզյա Չժանկե | Հեղինակի տեսություն

Չինաստանցի ռեժիսոր Ցզյա Չժանկեի ֆիլմերը հետևում են նորագույն շրջանի պատմական զարգացումներին` Մաոյի մշակութային հեղափոխությունից մինչ արևմտյան մշակույթի ներխուժումն ու երկրի «գլոբալացումը»:

Նախորդ սերնդի հեղինակների երփներանգ և էպիկական կինոյին Ցզյան հակադրում է մեդիտատիվ-վավերագրական ոճը: Միֆական անցյալի փառաբանմանը` ժամանակակից Չինաստանի տնտեսական քաղաքականության անուղղակի, բայց սուր քնննադատությունը։

Ռուբեն Մամուլյան, Տավիանի եղբայրներ, Ռոբեր Բրեսոն, Կոստա-Գավրաս: Այս անունները հայտնի չեն լայն հանդիսատեսին, սակայն նրանք մեծ ավանդ ունեն համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Այս և այլ մեծ ռեժիսորների և նրանց կարևորագույն ֆիլմերի մասին՝ Ալեքսանդր Մելյանի «Հեղինակի տեսություն» հաղորդաշարում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search