Play Video
Նռան գույնը | Փարաջանովը և մենք

Նռան գույնը 1


🔹 Լևոն Աբրահամյանի ««Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոեզիա, խորհրդաբանություն» գիրքը,
🔹 Ինչո՞ւ ենք Փարաջանով ասելիս նախևառաջ պատկերացնում «Նռան գույնը»,
🔹 Ինչպիսի՞ն էր «Նռան գույնի» ազդեցությունը հայկական կինոյի վրա,
🔹 Որո՞նք են Փարաջանովի մասին նկարահանված վավերագրական ֆիլմերի թերությունները,
🔹 Ինչո՞ւ ենք մենք բաց գրկով ընդունում հատկապես «դրսում» ճանաչվածներին,
🔹«Հայֆիլմ»-ում ի՞նչ հանգամանքներում նկարահանվեց «Նռան գույնը»,
🔹«Նռան գույնի» նկարահանման շրջանն ի՞նչ ազդեցություն ունեցավ վերջնարդյունքի վրա,
🔹 Ինչո՞ւ «Սայաթ Նովա»-ն վերանվանվեց «Նռան գույն»-ի,
🔹Սերգեյ Յուտկևիչն աղճատե՞ց, թե՞ փրկեց «Նռան գույն»-ը,
🔹«Նռան գույն»-ի գրաքննության պատճառները,
🔹«Նռան գույն»-ի ի՞նչ ընկալումներ կան,
🔹 «Նռան գույն»-ն ունի՞ սյուժե,
🔹Ինչպե՞ս դիտել և հասկանալ «Նռան գույն»-ը,
🔹 Ինչո՞ւ Փարաջանովի մեթոդով հնարավոր չէ կինո նկարահանել,
🔹 Մասմեդիայի և ազգագրության առնչությունները՝ կինոյի օրինակով։

Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում «Փարաջանովը և մենք» հաղորդաշարի համահեղինակներ կինոգետ Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը և հրավիրյալ բանախոսներ արվեստի քննադատ Նունե Հախվերդյանն ու կինոգետ Արթուր Վարդիկյանը։

Փարաջանովին նվիրված ուսումնասիրություններն ու աշխատություններն առանցքային կարևորություն ունեն, բայց պարզ և հանրամատչելի զրույցների, նրա արվեստի մեկնությունների սակավության պատճառով Սերգեյ Փարաջանովը ստացել է էլիտարի, իմացության մեծ պաշար ունենալու դեպքում միայն հասկանալի լինելու համբավ, այնինչ նրա արվեստը և ինքնին իր էությունն հակընդդեմ են այդ կաղապարներին։ Տասներկու թողարկումից բաղկացած այս հաղորդաշարի նպատակն է Փարաջանովի արվեստը հանրության լայն շերտերին առավել հասկանալի դարձնելը:

Հաղորդաշարն իրականացվել է ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Փարաջանով 100» հոբելյանական ծրագրի շրջանակում։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search