Play Video
2․ Մենք՝ Արմեններս | Հովհաննես Հովակիմյան | ԳրքՕդ

🔹Որտե՞ղ է վեպի անոտացիայում հիշատակված լաբիրինթոսը սյուժեի և բովանդակության մակարդակում։
🔹Որքանո՞վ է վեպի վերնագիրն արտացոլում մեր խնդիրներն ու գրքի ասելիքը։
🔹Խորհրդանշական ի՞նչ դեր կարող է ունենալ վեպում ներկայացված կոմայի հատվածը։
🔹Ինչպիսի՞ն է վեպի լեզուն. արդարացվա՞ծ են արդյոք այնտեղ առկա հայհոյախոսությունները։
🔹«Ո՞վ ենք մենք» հարցի ի՞նչ պատասխաններ են եղել հայ գրականության մեջ մինչեւ այս վեպը։

Արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին՝ «Մենք՝ Արմեններս» վեպի վերաբերյալ այս և այլ հարցեր են քննարկում Մարին, Վարդանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մհեր Իսրայելյանը։

«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search