🔹Ինչպիսի՞ն է Գրիգի Friedensdorf գիրքը ընթերցանության ընթացքում և ավարտին։
🔹Որքանո՞վ են գրքում ներկայացված հիշողությունները անձնական։
🔹ինչո՞ւ է գրքի վերնագիրը Friedensdorf, ի՞նչ է նշանակում այդ բառը։
🔹Ի՞նչ դեր ունի միջտեքստայնությունը վեպում։
🔹Ինչպիսի՞ն է վեպի կառուցվածքը։
Ժամանակակից հայ արձակագիր Գրիգի Friedensdorf գրքի վերաբերյալ այս և այլ հարցեր են քննարկում Մարին, Վարդանը և արձակագիրներ Աշոտ Ստեփանյանն ու Ջեսահը։
«ԳրքO՜դ» հաղորդման գրքասեր հաղորդավարներ Վարդանը և Մարին փորձում են բացահայտել, վերլուծել և հասկանալ հայ ժամանակակից հեղինակների ճախրի ու անկումների պատճառները:
Ի՞նչ խնդիրներ է լուծում հայ ժամանակակից գրականությունը, որքանո՞վ է տալիս արդի, բոլորիս հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեք դիտելով հաղորդումը։