Երեխաների իրավունքների պաշտպանությունն էթիկայի տեսանկյունից | Բուն զրույց. Էթիկա

📍intro

📍 Երեխաների իրավունքներն էթիկայի համատեքստում,
📍 Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական մեխանիզմները,
📍 Երեխան` որպես հասարակության առանձին տարր,
📍 Երեխաների մասնակցության իրավունքը. Լունդի մոդելը,
📍 Երեխաների ներգրավվածությունը կրթական քաղաքականության մշակման մեջ,
📍 Ծնող-երեխա փոխհարաբերությունները,
📍 Երեխայի անձնական տվյալների անվանգության հարցը. կիբեռանվտանգություն։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի երեխաների իրավունքների ծրագրի ղեկավար, երեխաների իրավունքների միջազգային փորձագետ Մարիամ Մուրադյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search