Զեկուցումը կին ուսուցիչների կենսագրությունների ֆենոմենոլոգիական հետազոտության արդյունք է: Հետազոտության թեման քննարկված է մասնագիտացման գործընթացի սոցիոլոգիական ըմբռնման տեսանկյունից` վերլուծության ենթարկելով կին ուսուցիչների կենսագրական հետագծերը ընտանիքակենտրոն միջավայրերում: Հետազոտությունն արտացոլում է հայաստանյան հասարակության մեջ ուսուցչական գործին բնորոշ ֆեմինիզացման միտումները` տղամարդկանց իշխանություն արտահայտող սոցիալական կառուցվածքներում:
Զեկուցման մեջ ներկայացվում են դատողություններ, ըստ որոնց դպրոցական բարեփոխումները տեղի են ունենում ուսուցիչների անձնական ու մասնագիտական «ես»- րի բախումների ներքո: Ներկայացված կենսագրություններն ուրվագծում են դպրության արժեքահեն առանձնահատկություններ, որոնք արմատացած են պահպանողական սոցիալական կառուցվածքներում: Հետազոտական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս ուսուցիչների կենսագրությունների հասկացման` որպես դասավանդման որակի վրա ազդող գործոնի առաջնահերթությունը, մինչև որ անցում կարվի դպրության բարեփոխման ֆորմալ (և առավել ինստիտուցիոնալացված) սխեմաների: Հետազոտության մեթոդաբանությունը և բացահայտումները կարող են օգտակար լինել ֆեմինին ուսուցչական միջավայրերի և դրանց հետ կապված կրթական բարեփոխումների բարդության հասկացման համար:
Անգլերեն տարբերակը՝