Play Video
Գիտակրթական ոլորտ և անվտանգություն | Միքայել Հովհաննիսյան

Հնագույն ժամանակներից ի վեր եղել է այն ընկալումը, որ անվտանգությունը սկսվում և ավարտվում է իմացությամբ, քանի որ հենց կրթության և հետազոտության ուղղակի արդյունքը՝ իմանալն է ընդլայնում հարմարավետության գոտին և ըստ այդմ՝ անվտանգ զգալու տիրույթը։ Պատմական զարգացումների արդյունքում՝ կրթության, գիտության և անվտանգային համակարգերը միմյանց հետ կապելու գործընթացն աստիճանաբար ինստիտուցիոնալիզացվել է, և որոշակի փուլից սկսած՝ կրթությունը և գիտությունը սկսել են դիտարկվել որպես տարբեր երկրների, կառույցների անվտանգային համալիրի անքակտելի մաս։ Կործանարար պատերազմները, հատկապես՝ Երկրորդ աշխարհամարտը, հանգեցրել են հետպատերազմական ռեֆլեքսիաների․ մարդիկ սկսել են մտածել պատերազմները կանխարգելելու և կոնֆլիկտները կառավարելու մասին։

Անվտանգային համալիրում գիտակրթական համակարգը շատ կարևոր դեր ունի, քանի որ՝

  • Կրթությամբ է պայմանավորված կոնֆլիկտը կանխազգալու և դրա կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ վատագույն դեպքում՝ կոնֆլիկտը հնարավորինս արագ ավարտին հասցնելու կարողությունը։
  • Նոր միտք արտադրելու և հաղորդակցելու գործընթացը որպես այդպիսին ուղղված է հասարակության զարգացման ընթացքը ռեֆլեքսիայի ենթարկելուն, իսկ գիտակրթական միջավայրը այդ գործընթացի արդյունավետ կազմակերպման ամենաբարենպաստ միջավայրն է։

Գիտական և կրթական համակարգերի ինտեգրումը անվտանգային համալիրում երկու բաղադրիչ է ներառում՝

  • Ռեակտիվ՝ վտանգների կանխարգելմանն ուղղված գործողություններ,
  • Պրոակտիվ՝ զարգացմանը միտված գործողություններ։

Անվտանգության համակարգում կրթությունը պետք է ունենա մի քանի կարևոր առաջնահերթություն՝

  • Ճիշտ գնահատել առկա համակարգը և կանխարգելել վտանգները, արտադրել վտանգների կանխարգելման համար անհրաժեշտ գործիքներ և կատարողներ,
  • Սահմանել հեռանկարը, որը լայն իմաստով թույլ կտա ձևակերպել անվտանգային համակարգերը և հայեցակարգերը;
  • Ադապտացնել գիտակրթական համակարգի և անվտանգային համակարգի հարաբերությունները փոփոխվող բաց աշխարհի պահանջներին, որպեսզի դրանք ավելի արդյունավետ լինեն։

Դիտեք նաև՝

Search