Play Video

Զեկուցման մեջ հիմնականում անդրադարձ է կատարվում 1998-2018 թվականներին Հայաստանում իրականացված հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերլուծությանը։ Նշվում է, որ Հայաստանում կրթական բարեփոխումները մշակվել են ոչ թե երկարատև քննարկումների և ուսումնասիրությունների հիման վրա, այլ պարզապես «ներկրվել են»։ Կրթական բարեփոխումներ «ներկրելը» բերել է մի իրավիճակի, երբ չի դրսևորվել հետևողականություն ծրագրերն իրագործելու հարցում։ Եղել են լավ գաղափարներ և դրանց վատ իրականացում։
Բարեփոխումների իրականացված մոդելի մյուս խնդիրը դրա մեխանիստական բնույթն է։ Փոխվել են համակարգի առանձին տարրեր, բայց հաշվի չի առնվել դրանց ազդեցությունը մնացած տարրերի վրա։ Օրինակ՝ անցում է կատարվում 12-ամյա դպրոցական կրթության։ Բայց անտեսվել է այն հանգամանքը, թե ինչպես դա կազդի բարձրագույն կրթության վրա։ Զեկույցում առաջարկվում է կրթության մեխանիստական մոդելը փոխարինել էկոլոգիական մոդելով, որը կրթության բարեփոխումները դիտարկում է որպես միջավայրային փոփոխություն։
Իրականացված բարեփոխումներում ամենևին հաշվի չեն առնվել ժամանակի հասարակական իրողությունները։ Մասնավորապես, այսօր բազմաթիվ ինդուստրիաներ փորձում են գրավել սովորողների ուշադրությունը` նրանց սպառողականության մղելու նպատակով։ Մեզ շրջապատող միջավայրի էսթետացումը, մարքեթինգային տեխնոլոգիաները անհնար են դարձնում կրթության ավանդական ձևերի արդյունավետությունը։ Մեծապես կորսվել է սովորեցնող-սովորող արդյունավետ հաղորդակցությունը։ Դպրոցները պարտավոր են մրցակցել այդ ինդուստրիաների հետ, որպեսզի կարողանան գոյության իրավունք ունենալ 21-րդ դարում։ Զեկույցում առաջարկվում են դպրոցի գոյատևման որոշ քայլեր։

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search