Play Video

Բարձրագույն կրթության խնդիրների և բարեփոխումների մասին զրուցում են Աննա Մինասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

  • Որո՞նք են բարձրագույն կրթության ոլորտում հիմնական խնդիրները. արդյո՞ք կարիք կա նոր, ավելի ճկուն համակարգի, արդյո՞ք ուռճացված է բարձրագույն կրթության դերը;
  • Մտածողության փոփոխություն. ի՞նչ է բարձրագույն կրթությունը, ինչու՞ ստանալ բարձրագույն կրթություն, արդյո՞ք Հայաստանին պետք է մոտ 50 բուհ;
  • ԵՊՀ-ն` գիտահետազոտական համալսարան. բիզնեսի դերը կրթության ոլորտում;
  • Բիզնեսի կողմից ֆինանսավորման հաջողված օրինակներ, և ի՞նչ այլ ոլորտներում է դա հնարավոր;
  • Որքանո՞վ են դասախոսական ռեսուրսները և ծրագրերը հարմարեցված այսօրվա գիտության և աշխատաշուկայի համար մրցունակ կադրեր ստեղծելուն, և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ;
  • Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մոդել. հարկային արտոնություններ` կրթության մեջ ներդրման համար;
  • Արդյո՞ք չափազանց էժան է բուհական կրթությունը;
  • Ինչպե՞ս հասնել կրթության որակի ապահովմանը. ծրագրային հավատարմագրում;
  • Նախագծերի հիման վրա ուսուցում. մագիստրոսների ներգրավում հետազոտական աշխատանքներում:

Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության՝ Սիդայի աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։

Դիտեք նաև՝

Search