Սեռակրթությունը կամ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր կրթության մի մասն է և ենթադրվում է, որ պիտի ուսուցանվի, ինչպես մնացած առարկաները: Սակայն շարունակվում են սեռակրթության շուրջ հուզախառը և իրարամերժ վեճերն ու քննարկումները:
Երեխաների սեռական դաստիարակության թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և սեքսապատոլոգ Վահե Ասրյանը:
- Ինչո՞վ է պայմանավորված սեռական դաստիարակության շուրջ աղմուկը. ինչպիսի՞ վախեր են թաքնված դրա ետևում;
- Սեռական կյանքի միֆականացում. «Չխոսենք, որ չիմանան» մոտեցման վտանգները;
- Ի՞նչ անել, եթե ծնողները նույնպես տեղեկացված չեն;
- Ի՞նչ է սեռակրթությունը. մարմնի և օրգանիզմի ճանաչում, հիգիենա և խնամք, առողջություն և անվտանգություն;
- Ինչպե՞ս սեռակրթությունն ավելի արդյունավետորեն ընդգրկել կրթական համակարգում. կենտրոնանալ երեխաների՞, թե՞ ապագա ծնողների վրա;
- Արդյո՞ք մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում աշխատող մարդիկ զինված են համապատասխան գիտելիքներով. պետության դերը սեռակրթության ապահովման հարցում;
- Սեռակրթության բացակայության պատճառով առաջացած խնդիրները և համացանցի դերը;
- Սեռակրթությունը` բռնությունից պաշտպանության միջոց: