Play Video
Բուն զրույց․ Երեխայակենտրոն | Հերմինե Ստեփանյան | Աննա Խաչյան

Մեր իրականության մեջ և հատկապես վերջին շրջանում քաղաքականությունը ամենակարևորված ու ամենաքննարկվող թեմաներից է: Թեև տարածված կարծիք կա, որ այն բացառապես վերաբերում է մեծերին և երեխաների խելքի բանը չէ, այնուամենայնիվ, թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ հանրային շփումների որևէ այլ միջավայրում երեխաները քաղաքական երբեմն շատ թեժ քննարկումների ակամա մասնակիցն են:

Երեխաները և քաղաքականությունը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Աննա Խաչյանը:

Զրույցի հիմնական կետերը`

  • Ի՞նչ է քաղաքականությունը տվյալ զրույցի շրջանակում
  • Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխաների հետ քաղաքականության մասին
  • Ի՞նչ դեր ունի դպրոցը. քաղաքացիական գրագիտությունը` 21-րդ դարի հմտություն
  • Սոցիալական պատասխանատվության գիտակցում
  • Կարծիքների բազմազանության քաջալերում
  • Քննարկման համար առողջ մթնոլորտի ստեղծում
  • Ի՞նչ անել, երբ մեծահասակները բավարար իրավագիտակից չեն
  • Ի՞նչ չի կարելի ասել երեխաներին. խուսափում անձնավորված քննարկումներից
  • Ինչու՞ է կարևոր երեխաների հետ խոսել քաղաքականության մասին

Երեխաները ապագա քաղաքական-հասարակական գործիչներն են, և որքան լավ պատկերացնեն այդ գործընթացները, այնքան ավելի լավ կկարողանան կազմակերպել հասարակական հարաբերությունները: Պետք չէ սպասել, մինչև երեխաները դառնան 18 տարեկան և առաջին անգամ փորձեն իրացնել իրենց ընտրական իրավունքը և դրանով մուտք գործեն քաղաքացիական դաշտ: Երեխաներին անհրաժեշտ է նախապատրաստել քաղաքականությանը:

Դիտեք նաև՝

Search