2022 թվականից «Բարձունք» կրթական շարժման փորձագիտական անձնակազմը և կամավորները մշակել և իրականացնում են «Դեպի բարձունք» կրթական ծրագիրը։
Ծրագրի նպատակների և ընթացքի մասին են խոսում Հայաստան Գրիգորյանը և ծրագրի պատասխանատու Գեղամ Օհանյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։