Play Video
8. Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Պոլսահայ գրականություն․ Զարեհ Խրախունի և Զահրատ

Ինչո՞վ է առանձնանում պոլսահայ գրականությունը սփյուռքահայ գրականությունից, ի՞նչ հիմնական թեմաներ էին արծարծվում պոլսահայ նշանավոր հեղինակների գործերում։ Սեւան Տէյիրմէնճեանի, Քնարիկ Աբրահամյանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը նպատակ ունի աղետից հետո Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) զարգացող գրականության համածիրում արժևորելու Զարեհ Խրախունու և Զահրատի ունեցած ավանդը։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search