Play Video
9․ Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Զաւէն Պիպեռեան

Ինչպիսի՞ ճակատագիր է ունեցել Եղեռնից հետո Ստամբուլում ծնված և գործունեություն ծավալած Զաւէն Պիպեռեանը(1921-1984)։ Թալին Սուճեանի, Դավիթ Մոսինյանի և Կարէն Ջալլաթեանի այս զրույցը լույս է սփռում Պիպեռեանի հասարակական, քաղաքական և գրական ժառանգության վրա՝ անդրադառնալով հատկապես հեղինակի ամենանշանավոր՝ «Մրջիւններու վերջալոյսը» վեպին։

«Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search