Մարդկության պատմության ոչ մի ժամանակաշրջան չի առաջացրել ավելի շատ ավերակներ, քան 20-րդ դարը. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքային ռմբակոծությունները, լքված գործարաններն ու արդյունաբերական ամայի տարածքները, Սառը պատերազմի ռազմական օբյեկտները, լքված բնակարանները և կիսավեր բնակելի շենքերը… Մենք ապրում ենք ավերակների դարաշրջանում:
«Հեռափոխելով քաղաքը» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Քորնելի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների բաժնի դոցենտ Լորի Խաչատուրյանը ներկայացնում է Հայաստանում և ողջ աշխարհում քաղաքային ավերակների խնդիրը՝ ուրբանիզմի անբաժանելի հատկանիշը թե՛ կապիտալիստական, թե՛ սոցիալիստական համակարգերի արդյունքում, և թե ինչ կարող ենք դրանից սովորել։