Ի՞նչ ոլորտ է գինեգործությունը, ի՞նչ են անում գինեգործները որպես մասնագետ…
Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է յուրահատուկ և հայաստանյան մշակույթում իր կարևոր տեղն ունեցող ոլորտի՝ գինեգործությանը։ Հաղորդման հյուրերը կիսվում են իրենց փորձառությամբ և պատմում, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ դժվարություններ են հաղթահարել և ինչպես են գինու արտադրությունը դարձրել իրենց մասնագիտական կոչումը։
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: