Ցանկացած մշակութային ուղղություն անմիջականորեն անդրադառնում է տվյալ հասարակության մոտիվների, տենդենցների, կառույցների և քաղաքական նկատառումների վրա։ Պոստմոդեռնիզմն այդ առումով ամենաազդեցիկներից է։ Քաղաքականության վրա պոստմոդեռնի ազդեցությունն ուսումնասիրելու համար պետք է դիտարկել ուղղության հիմնական դիսկուրսները՝
1․ Ժամանակ և պատմություն, որպես այդպիսին, գոյություն չունեն
Ժամանակային սահմանների ընկալման բացակայությունը կամ դրանց նպատակային անտեսումը հաճախ հանգեցնում է պատմության արձանագրության, մշակույթի և ավանդույթի դեմ պայքարի։ Արդյունքում՝ քաղաքական լոզունգները երբեմն ուղղված են անցյալին և փորձում են ժամանակի վեկտորային ընթացքը չեզոքացնել և պոստմոդեռնին բնորոշ ցիկլիկ գործառույթի մեջ տեղավորել։
2․ Ապաէգոյացում
Էգոն տարրալուծվում և բաժանվում է ինքնությունների, ինչ արդյունքում՝ առաջնային տեղ է գրավում խմբային պատկանելությունը։
3․ Ուժի պոստուլատի քանդում
Պոստմոդեռնիզմը պայքարում է հիերարխիկ կառույցների դեմ և հարում է էգալիտարիզմի՝ բոլորի սոցիալական հավասարության գաղափարին։