Play Video
Պոստմոդեռնիզմ | մաս 5 | Անուշ Սեդրակյան

Պոստմոդեռնիզմի մասին խոսելիս կարևոր է առանձնացնել հերոսի կերպարը, որն, իհարկե, ինքնածին չէ և մշակույթից է մտնում գրականություն։ Անտիկ դարաշրջանի հերոսն ուներ հանձնարարական, և հերոսի կերպարն արտահայտում էր հստակ գործառույթ։ Քրիստոնեությունը հերոսությունը սկսեց կապել անձնական ընտրության հետ, որը շարունակվեց ընդհուպ մինչև էքզիստենցիալիզմ։ Ընդ որում, մոդեռնի հերոսը չի ունենում էմոցիոնալ, սիտուատիվ որոշումներ, այն ունենում է կամայական որոշում՝ շարունակելով քրիստոնեության ազատ կամքի թեզը։

Պոստմոդեռնը հեռանում է տոտալիտար մետանարատիվից։ Հետևաբար, չկա մեկ գլխավոր հերոս, որի շուրջ խմբվում են մյուս բոլոր հերոսները։ Բոլորը հավասար են, ցրված են վեպով մեկ, ինչն էլ պոստմոդեռնիզմի առաջնային հատկանիշներից մեկն է։ Գրականության մեջ հերոսի տրոհումը տարածված է նաև առօրյա կյանքում։ Պոստմոդեռնում հեղինակը հաճախ դառնում է վեպի հերոս, որը չի կատարում ներքին կամային արտահայտում՝ հայտնվելով որպես երկրորդական կերպար, այլ ոչ թե նույնականացվում գլխավոր հերոսի հետ։

Պոստմոդեռնի փիլիսոփա Ռոլան Բարտը, խոսելով մշակութային կառուցվածքների մասին, պնդում էր, որ նույն ձևով քաղաքական գործիչները կիրառում են այն հնարանքը՝ լինել մեկը բոլորից, մեկը, որ ոչնչով չի տարբերվում մյուսներից, ինչն էլ պոստմոդեռնիզմի սրբադասման, իկոնիզացիայի նոր տարբերակն է։

Դիտեք նաև՝

Search