Պոստմոդեռնիզմի և քաղաքականության անմիջական կապի մասին է վկայում նաև այն, որ քաղաքական դաշտում հաճախ արտացոլվում է պոստմոդեռնիզմի ևս մեկ հիմնասկզբունք՝ մետանարատիվի քանդումը։
Արժեքային հիերարխիան հիմնականում գլխավորում է կյանքի պահպանման գաղափարը, սակայն մոդեռնի դարաշրջանում կյանքը կամ գոյությունը ստորադասվում են ավելի կարևոր մետանարատիվին։ Դեռ ավելին, գոյությունը վերածվում է կյանքի միայն այն ժամանակ, երբ ծառայում է ավելի գլոբալ մետանարատիվի` շոպենհաուերյան հավատք, հեգելյան տոտալ կարգի ընդունում, հայրենասիրություն և այլն։
Արդեն պոստմոդեռնիզմի՝ մետանարատիվի քանդման համատեքստում կյանքի զոհաբերության դիսկուրսն իր տեղը զիջում է հավասարության և սոցիալական արդարության գաղափարին։