«Մեր թաղը» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքին։ Լրագրող Արման Գասպարյանը հիշում է, թե ինչպես է անցել իր և հասակակիցների մանկությունը ծանր 90-ականներին, ինչ վտանգներ կային տարբեր թաղամասերում, որ անընկալելի կլինեն ժամանակակից երեխաների համար, այդ տարիներին պատանիներն ու երիտասարդները ինչ հետաքրքրություններ ունեին, ինչ ակտիվ խմբակներ էին գործում, ինչպես էին երիտասարդները կինոդիտումներ կազմակերպում առանց համապատասխան կինոդահլիճի: Արմանը պատմում է նաև, թե տնտեսական ինչ դեր ունի Սևանա լիճը քաղաքի բնակիչների համար, զբոսաշրջության ոլորտում ինչ ներուժ ունի Սևան քաղաքը և ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ է կրել այն.․․
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: