Սյունիքի և մասնավորապես` Կապանի վարքուբարքի, առօրյայի, կենցաղավարության և հին ու նոր ավանդույթների մասին զրուցում են Նազելի Օհանյանը, Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը և գրող Նինա Դանիելյանը:
Մեր կենսակերպը հաճախ ավելին է պատմում մեր մասին, թե ով ենք մենք, ինչ ձգտումներ ունենք, ինչ ենք ժառանգել անցյալից, ինչ սովորույթներ ունենք և թե ինչպես են դրանք փոխակերպվում։ «Ապրելակերպ» հաղորդաշարը զրույց է առօրեականության, կենցաղի, մշակույթի և անհատի ամենօրյա պրակտիկաների ու ծեսերի մասին: