Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպման ուշադրության կենտրոնում է Հայաստանում կարևորագույն ոլորտներից մեկը՝ տուրիզմը։
Տուրիզմի ոլորտը ներառում է տուրիստական ծառայությունների մշակումը, առաջխաղացումն ու իրականացումը։ Մասնագետը կատարում է տվյալ երկրի սահմաններում և արտագնա զբոսարշավների կազմակերպումը, ապահովում է մարդկանց ակտիվ հանգստին առնչվող կարևոր հարցերի համակարգումը և ոչ միայն․․․
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: