Play Video

Հնդկաստանը հաճախ տուրիզմի միջազգային շուկայում ներկայանում է որպես “incredible India” (անհավանական Հնդկաստան) կարգախոսով, որը թերևս մեծապես կապված է նրա կրոնական, հոգևոր համակարգի հետ, և որով ամբողջովին ներծծված է Հնդկաստանի մշակույթը։ Հնդկաստանը համարվում է Բուդդայի (Սիթհարթա Գաութամա) ծննդավայր և գործունեության սկզբնակետ։ Սակայն, այսօր բուդդիզմը կրոնական փոքրամասնություն է Հնդկաստանում, և այն կարելի է համարել հինդուիզմի մեծ գետակից առանձնացած մի վտակ, որը հետագայում դարձավ համաշխարհային կրոն։

Հինդուիզմը կրողն է հոգու վերամարմնավորման սկզբունքի՝ սանսարայի,որը տեղի է ունենում կարմայի օրենքի համաձայն։ Մինչև 19-րդ դարը եվրոպացիներին շատ բան հայտնի չէր հինդուիզմի մասին։ Նվաճողներիի, գաղթարարների հետ Հնդկաստան եկան նաև գիտնականներ, հետազոտողներ, սակայն հնդիկ հոգևորականներն այդքան էլ խանդավառ չէին կիսվել իրենց հոգևոր գիտելիքներով։ Կապիտալիստական հարաբերությունների բուռն զարգացումը 19-20-րդ դարերում նպաստեցին գաղութացված արևելքի և գաղութացնող արևելքի փոխներթափանցմանը, որն առավել սրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին։

Դիտեք նաև՝

Search