Play Video

Հայտնի ժամանակակից վրացի գրող Ակա Մորչիլաձեն Վրաստանը բնութագրել է որպես «հին և լավատեսական», իսկ 2018 թվականին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած գրքի տոնավաճառի շրջանակներում իր ելույթի ժամանակ բնութագրել է Վրաստանի մշակույթը որպես «համառ, տարօրինակ, բազմիցս աղավաղված»։

Վրաց գրականության և մշակույթի հիմքը լեզուն և գիրն են, և գրեթե 20 դարի միապետական ավանդույթներ ունեցող երկրում թագավորները առանձնահատուկ տեղ էին տալիս և հովանավորում բանաստեղծներին։ Վրաստանի պատմության մեջ կային նաև թագավոր բանաստեղծներ, որոնք ավելի հայտնի էին որպես բանաստեղծ, քան որպես թագավոր։

Մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելիի գրչին է պատկանում «Ընձենավորը», որով նա սեր է խոստովանել Թամար թագուհուն՝ անելով դա այնքան այլաբանորեն և գեղեցիկ, որ պոեմը հետաքրքրական ու արդիական է նաև մեր ժամանակներում։

Վրաստանում գրագետ ու կրթված սերունդ պատրաստելը միշտ կարևոր է եղել, և դրա վկայություններից են միջնադարյան Գելաթիի և Իղալթոյի ակադեմիաները, որոնք մեծ գիտաթարգմանչական դպրոցներ ունեին։ Արդեն 1918 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի պետական համալսարանը, որն այն ժամանակ առաջին և միակ համալսարանն էր ողջ Կովկասում։ Համալսարանի հիմնադրումից չորս տարի անց՝ 1922 թվականին, հիմնադրվել է հայագիտության ամբիոնը, որը ղեկավարում էր պրոֆեսոր Մելիքսեթ-Բեկը։

Այսօր մշակույթը Վրաստանում ընկալվում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր գործոն, և այս մշակութային գեղադիտակի առաջին բաղադրիչը թատրոնն է։ Թբիլիսին կարելի է համարել միջազգային մակարդակի թատերական կենտրոն, քանի որ այստեղ բազմաթիվ վարցական թատրոնների կողքին գտնվում են Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնը, Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի ռուսական թատրոնը, և այլն։ Թբիլիսին առանձնանում է իր բազմամշակութայնությամբ․ միայն Մեյդան թաղամասում կան հայկական, վրացական եկեղեցիներ, մզկիթ, հրեական սինագոգ, և սա քաղաքի, երկրի բազմազգության լավագույն օրինակն է։

Թբիլիսին կարելի է համարել միջազգային մակարդակի թատերական կենտրոն, քանի որ այստեղ բազմաթիվ վարցական թատրոնների կողքին գտնվում են Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնը, Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի ռուսական թատրոնը, և այլն։ Թբիլիսին առանձնանում է իր բազմամշակութայնությամբ․ միայն Մեյդան թաղամասում կան հայկական, վրացական եկեղեցիներ, մզկիթ, հրեական սինագոգ, և սա քաղաքի, երկրի բազմազգության լավագույն օրինակն է:

Դիտեք նաև՝

Search