Play Video

«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:

Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։

Շարքի ութերորդ հաղորդումը նվիրված է մշակույթին, սփյուռքյան մշակույթի ծագման և փոխակերպման նախադրյալներին, տարբեր համայնքներում մշակութային կյանքի առանձնահատկություններին: Հաղորդման հյուրերն են Յակոբ Կիւլիւճեանը, Աւետիս Ափոշեանը և Իննա Հովհաննիսյանը:

Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ:

Դիտեք նաև՝

Search