«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:
Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։
Շարքի տասներկուերորդ հաղորդումը նվիրված է մեդիային, սփյուռքյան մեդիա տարածություններին և մամուլին, որը մշտապես ուղեկցել է համայնքների ձևավորման ու կազմավորման գործընթացին, ինչպես նաև արդի շրջանում սփյուռքյան մեդիայի կրած փոփոխություններին։ Հաղորդման հյուրերն են Ժիրայր Չոլաքեանը, Հայկ Հովակիմյանը և Ռուբինա Մարկոսեանը:
Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ: