Play Video
Մշակութային հեղափոխություն. Արսեն Կարապետյան | Աղասի Թադևոսյան | Աշոտ Սնխչյան

Ճարտարապետությունը, մանավանդ 20-րդ դարի սկզբից մինչև հիմա, երբեք չի գնացել մի ուղղությամբ, և մենք չենք կարող հստակ հասկանալ՝ ինչ է կատարվում այս ոլորտում: Համաշխարհային ճարտարապետության հետ կապված կարելի է ասել, որ այս պահին տեսության պակաս կա: Oրինակ, եթե ռուսական ավանգարդը, մոդեռնիզմը և մի շարք այլ շարժումներ 20-րդ դարում հստակ մանիֆեստներ ունեին և դա որոշակի նոր մտածողություն էր ստեղծում, ապա հիմա այդ տեսական մասը բավականին պակասել ու դարձել է ավելի մակերեսային, չնայած դա չի նշանակում, որ չկա լավ ճարտարապետություն: Հայաստան դեռ շատ քիչ բան է հասել: Շատ մեծ խնդիրներ կան, ու կա այդ առումով աշխարհից կտրված լինելու տպավորություն:
***
Անկախացումից հետո Հայաստանում կար բավականին հստակ, ուժեղ կառավարում քաղաքաշինական բնագավառում, բայց դա արտահայտվում էր նրանում, որ որոշակի սահմանափակ շրջանակներ կառուցելու հնարավորություն ունեին, և կառուցելու հիմնական նպատակը նյութական արժեք ստեղծելն էր:
Տարածության առումով մենք քիչ նոր մտքեր ենք արտահայտել կամ նույնիսկ չենք արտահայտել: Ցավոք, հեղափոխությունից հետո միակ փոփոխությունն այն է, որ հիմա կարծես ավելի շատ մարդ հնարավորություն ունի մտնել այս դաշտ և կառուցել: Այս իմաստով մեր քաղաքաշինությունը միգուցե ազատականացվել է, բայց քաղաքական, մշակութային իմաստով դեռևս ասելիք չունենք:


Ըստ էության, Թավշյա հեղափոխությունը քաղաքական առումով էական խնդիր լուծեց. մինչև հեղափոխություն կար վառ արտահայտված ավտորիտար իշխանություն, որը չափազանց ավտորիտար վերաբերմունք ուներ նաև տարածքի հանդեպ և, ըստ էության, տարածական փոփոխությունները Հայաստանում սկսած 1990-ականներից անընդհատ տեղի էին ունենում այն խմբերի կողմից, որոնք հասարակության մեջ տարածքի հանդեպ տեսանկյուն, դիտանկյուն կամ հայացք ունեին:

Դիտեք նաև՝

Search