Մշակութային քաղաքականության և մշակութային դիվանագիտության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և մշակութային մարդաբան Ռուզաննա Ծատուրյանը։
- Մշակույթի դերը արտաքին քաղաքականության մեջ․ արդյո՞ք Հայաստանում այն կիրառվում է որպես փափուկ ուժի գործիք;
- Մշակութային դիվանագիտության և ժողովրդական դիվանագիտության տարբերությունը;
- Ի՞նչ է մշակույթն այս համատեքստում, մշակութային ո՞ր տարրերն են կարևորվում և ներառվում տարբեր երկրների գործիքակազմի մեջ;
- Արդյո՞ք Հայաստանի մշակութային քաղաքականությունն ունի հստակ ուղերձ, թե՞ շարունակում է շարժվել խորհրդային մշակութային քաղաքականության հիերարխիկ մոդելով ու զբաղվել բեմադրված մշակութային երևույթների վերարտադրմամբ;
- Հետխորհրդային շրջանում կրոնականությունը և ազգայինը ներթափանցեցին և՛ «մշակութային ես»-ի, և՛ «քաղաքական ես»-ի մեջ․ արդյո՞ք սա վերածվեց պետական քաղաքականության և դարձավ մշակութային դիվանագիտության ուղերձը;
- Արդյո՞ք Հայաստանի պետական քաղաքականության մեջ կա գործողությունները համակարգի մեջ տեսնելու, տարբեր ոլորտների խնդիրները նույն նպատակի համար մեկտեղելու կարողությունը;
- Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ժառանգության ցանկերը նպաստում են մշակութային երկխոսությանը, թե՞ սրում են առկա տարաձայնությունները;
- Արդյո՞ք երկրները մասնակցում են այդ ցանկերի կազման գործընթացին;
- Մշակութային պատերազմներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը՝ բազմազգ հայտեր;
- Մշակութային առանձնահատկությունները՝ ընդհանրություններ գտնելու, ոչ թե մեկուսանալու գործիք։
Այս հաղորդաշարը պատրաստվել է Դեմոկրատիայի Ազգային Հիմնադրամի (ՆԵԴ) օժանդակությամբ։ Սույն նախագծի ընթացքում հնչած տեսակետները և դիրքորոշումները արտահայտում են մասնակիցների կարծիքը և կարող են չհամընկնել ՆԵԴ-ի և հեռարձակողի տեսակետների հետ։