Play Video
#12 Ջազաբանություն. 60-ականներ․ քաղաքացիական շարժումը, ջազն ու Ամիրի Բարաքան

«Սև գրականությունը երբեք չի ունեցել Դյուկ Էլինգթոնի կամ Լուի Արմսթրոնգի համարժեքը» Ամիրի Բարաքա

«Ջազաբանության» այս թողարկումն անդրադառնում է 60-ականների ԱՄՆ-ին, Քաղաքացիական շարժմանը և այդ շարժումն ուղեկցող աֆրոամերիկյան մշակութային գործունեությանը: Անդրադառնում ենք «Black Arts Movement»-ին, աֆրոմաերիկացի գրող, հասարակական գործիչ և շարժման ներկայացուցիչ Ամիրի Բարաքայի հեղափոխական արվեստին և նրա առնչություններին ջազի և ջազմենների հետ:

🔹Ինչո՞ւ էին ջազմեններն ու գրողներրը միավորվել «սև ուժի հիմքում սև արվեստն է» կարգախոսի շուրջ։
🔹Ինչո՞ւ էր Մարտին Լյութեր Քինգը մասնակցել 1964 թ-ին տեղի ունեցող ջազ փառատոնին։
🔹Ինչո՞ւ 70-ականներին Ջոն Քոլթրեյնը սրբադասվեց։
🔹Ինչո՞ւ Բարաքան գրեց «Ո՞վ է պայթեցրել Ամերիկան» բանաստեղծությունը և զրկվեց իր բոլոր մրցանակներից:

Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:

«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search