Play Video
#12 Երևանի փողոցներում | Լիլիթ Յունի Ղազարյան | Կոնդ

Լիլիթ Յունի Ղազարյանը ժապավենային լուսանկարչությամբ է զբաղվում, և հետաքրքրությունը դեպի լուսանկարչական ողջ գործընթաց՝ կադրից մինչև երևակում, նրան է անցել հորից։

Լիլիթը հիմնականում նորաձևություն է լուսանկարում և կարողանում իր ապրումներն ու ասելիքն այդպես արտահայտել, իսկ վավերագրական լուսանկարչությամբ գրեթե չի զբաղվում՝ նշելով, որ իր համար կարևոր է վերահսկել այն միջավայրն ու իրավիճակը, որը նկարում է, ինչը գրեթե բացառվում է վավերագրության ժամանակ։ Վավերագրելիս անհարմարութան զգացում կա նաև օտար մարդկանց անձնական տիրույթ մտնելու պատճառով․․․

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի վերջին թողարկմանը Լիլիթը լուսանկարում է քաղաքի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկի՝ Կոնդի հետաքրքիր անկյուններն ու մարդկանց, բացահայտում նրանց զբաղմունքներն ու մտքերը սիրելի թաղամասի ապագայի վերաբերյալ։

Լիլիթ Յունի Ղազարյանի լուսանկարները, բացի հայկական ցուցադրություններից, ներկայացվել են նաև Los Angeles gallery-ում և տպագրվել եվրոպական մի շարք հայտնի ամսագրերում։

«Երևանի փողոցներում» հաղորդաշարի ընթացքում մենք տարբեր լուսանկարիչների ուղեկցությամբ շրջում ենք մայրաքաղաքի թաղամասերում՝ փորձելով ֆոտոօբյեկտիվի միջոցով բացահայտել քաղաքի հետաքրքրական վայրերն ու անկյունները, զրուցել Երևան քաղաքի, դրա բնակիչների և փողոցային լուսանկարչության բարդ հարաբերությունների մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search