Play Video
#11 Ջազաբանություն. Ջեք Քերուեք․ Ջազի «Ճանապարհին»

«Քերուեքն այն գրեց երեք շաբաթվա ընթացքում, տեքստը ժայթքեց ռադիոյից հնչող բոփի և բենզեդերինի ազդեցության ներքո»

Շարունակելով բիթնիկների և ջազի թեման՝ «Ջազաբանության» այս հաղորդմանը խոսելու ենք Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպին:
«Ճանապարհին»-ով Քերուեքը կերտեց բիթ սերնդի մանիֆեստը, և ապստամբական գրական շարժումը վերածվեց զանգվածային երիտասարդական ենթամշակույթի:

Վեպի գլանափաթեթ բնօրինակի շրջանակներում քննարկում ենք Քերուեքի ջազի և ջազմենների մասին պատկերացումները, վերլուծում նրա ջազմեն հերոսներից էքզիստենցիալ աստվածություններ կերտելու դրդապատճառները, Քերուեքի կարծրատիպային մոտեցումներն ու ռասիստական ընկալումները, ջազի Սպիտակ և Սև ընկալումների դիսկուրսը, ինչպես նաև շատ այլ հարցեր:


🔹Ինչպիսի՞ն է վեպի ջազային դիմանկարը։
🔹Ովքե՞ր են վեպի ջազային հերոսները։
🔹Ի՞նչ ջազային ուղեկցություն ունի վեպը:

Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:

«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search