Play Video
10․Մեկ Լուսանկար | Հրայր Բազե Խաչերյան | Լիլիթ Միկոյան

Լուսանկարիչ Լիլիթ Միկոյանը խոսում է Հրայր Բազե Խաչերյանի «Կյանքի պատուհան» լուսանկարի մասին։ Նկարում եկեղեցու փոքր պատուհան է ներսի կողմից լուսանկարված։ Պատուհանի վրա աճել է մի ճյուղ, որի թարմ կանաչ տերևը դրսից ընկնող լույսի շնորհիվ շատ ապրեցնող ու տպավորիչ տեսք է ստացել։

Լիլիթ Միկոյանն այս լուսանկարը առաջին անգամ տեսել է ուսանողական տարիներին հենց Հրայր Բազե Խաչերյանի տանը և շատ է տպավորվել ու դրական էներգիա ստացել նկարից։ Նկարն այնքան մեծ ազդեցություն է թողել Լիլիթի վրա, որ հետագայում ինքն էլ է փորձել նման ոճով լուսանկարել՝ պարզ պատկերների միջոցով փոխանցելով իր զգացածը կամ իր տպավորությունները։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search