Գրաֆիկական դիզայնը կիրառելի է կյանքի տարաբնույթ ասպարեզներում. օրեցօր այստեղ ավելանում են նոր ճյուղեր և մասնագիտացումներ։ Այս ոլորտի մասնագետն ունի կարիերային աճի մեծ հնարավորություններ. զարգանում են ինչպես տեխնոլոգիաները, այնպես էլ շրջապատող իրականությունը, իսկ դիզայները` որպես մասնագետ, միտված է շարժվել ժամանակին զուգընթաց, ընդգրկել ժամանակակից մարդու կյանքի բոլոր ոլորտներն ու դարձնել դրանք հնարավորինս հարմարավետ և կիրառելի։
Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է գրաֆիկական դիզայնին։
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: