Play Video

Շատ կարևոր է ժամանակի ֆակտորը: Մի սխալ տերմին կա, որ օգտագործում են` «կանգ առ ժամանակ» կամ «բռնել ժամանակը», «սառեցնել, մումիֆիկացիայի ենթարկել ժամանակը», «փոխարինել իրականությունը»: Այդ ամեն ինչը կա, բայց միևնույն է, եթե մենք արվեստից ենք խոսում, առաջինը վերապրումն է, ներկայի, իրականության հետ հարաբերությունը:

Երբեմն լուսանկարչության մեջ փորձում են մի կետ ֆիքսել, օրինակ` գեղեցիկ դեմք կամ ինչ-որ հետաքրքիր բան: Բայց երբ հարաբերություն չկա այդ միջավայրի, պերսոնաժների, ժեստերի միջև, հարմոնիա չկա, դա կարճատև ապրող, մի քիչ աֆեկտացիայի էլեմենտ կրող լուսանկար է լինելու:

Նախորդ գրքումս մի շատ պարզ լուսանկար կա, որտեղ ոչ մի բան էլ չի կատարվում, ընդամենը մի ընտանիք է, մի երթիկ, մի սեղան, պատից գորգ է կախված: Ընտանիքը համարյա թե քայքայման եզրին է. գնում են խոպան: Ու հա ֆիքսել եմ պահը, բայց նաև այդ արտագաղթի խնդիրը ինձ շատ հարազատ էր, ու ինձ համար կարևոր էր դա վերապրելը, այդ հոգսը իրենց հետ մի պահ կիսելը, ու մի հատ ընդամենը չըխկ` գրանցում…

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Զավեն Խաչիկյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search