Play Video

Չորս տարի առաջ տեսա, որ մարդիկ դրսում նկարում են անալոգ, բայց այստեղ սև-սպիտակի ոչ մի հնարավորություն չկար․․․ Ոնց է կինոներում՝ մարդիկ գալիս, ժապավենը թողնում են, գնում են, հետո ստանում են իրանց ֆոտոները։ Ուզեցի ուղղակի հեշտացնել մարդկանց պրոցեսը, որ հասանելի լինի բոլոր մարդկանց։ Ես, իհարկե, մարդկանց կասեմ, որ ժապավենը լավ է, բայց իմ նպատակն այն չէ, որ բոլորն սկսեն ժապավենով նկարել, իմ նպատակն այն է, որ մարդը, ով հետաքրքրվեց, մի տեղ տեսավ, որ ժապավենով հնարավոր է նկարել, ունենա այդ հնարավորությունն այստեղ։ Չմտածի՝ վայ, բայց ես Հայաստանում չեմ կարող դա անել։

Իմ մոտ այդ նպատակն է, որ ամեն ինչ այնպես լինի, որ թեկուզ ոչ այդքան մեծ քանակությամբ, ոչ այդ «սպռոսի», բայց ամեն ինչ հնարավոր դառնա։ Ուզում եմ՝ մարդն առանց ոչ մի խնդիր գա, հանձնի ժապավենը, հարցեր տա, խորհուրդներ ստանա և այլն։ ․․․ Որ մարդիկ իրենց քաղաքում կարողանան այդ խնդիրը լուծել ամենահարմար և հաճելի ձևով։

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Թորոս Խաչատրյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search