Play Video
Ֆոտոֆեստ | Դամիան Հովհաննիսյան

Ինձ համար մեծ դեր ունի իմ հագուստի բրենդը, որով արդեն երկու տարի է լուրջ զբաղվում եմ, այն իրենից ներկայացնում է շատ գունեղ հագուստ, որը կապ ունի լուսանկարչության հետ․ ես միշտ սեր եմ ունեցել հագուստի հետ ու միքս եմ արել իմ ամենասիրած երկու գործերը՝ լուսանկարչությունն է ու նորաձևությունը, ու դա ահագին ստացվել է, կարելի է ասել։ Այսինքն՝ տպագրված ֆոտոն տեղ է գտնում հագուստի վրա, ոչ բոլորը, օրինակ՝ հուդիներ եմ շատ անում, կոլեկցիաներ են եղել, որ ֆոտոներ չի եղել դրանց վրա, բայց հիմնականում ջինսե կուրտկաներ են, որոնց մեջքի վրա կա այդ art-photography-ն ու հենց ժապավենով արված, իննսունինը տոկոսը ժապավենով արված ֆոտոներ են։ Այսինքն՝ հա՛մ լուսանկարչությամբ եմ զբաղվում, հա՛մ այդ հագուստով։

Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Դամիան Հովհաննիսյան

ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան

Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան

«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։

Դիտեք նաև՝

Search